Մաթեմատիկա

71. Պատասխանիր արագ:

7 ձկնորսներ 7 ձուկը ուտում են 7 օրում: Նույն պայմաների դեպքում 5 ձկնորսներ 5 ձուկը քանի օրում կուտեն:

Պատասխան 5 օրում:

Ձկնորս Աշոտը 5 րոպեում բռնեց 5 ձուկ:

Նա քանի ձուկ կբռնի 7 րոպեում:

Պատասխան 7 ձուկ:

Մաթեմատիկա

66. Գնացուցակում բերված տվյալներին համապատասխան կազմիր արտահայտություն և հաշվիր արժեքը:

 Տավարի միս 1650 դրամ
 Խոզի միս 1800 դրամ
 Հավի միս 1300 դրամ
 Երշիկ 1200 դրամ

ա) Որքան պետքե վճարել 2 կգ տավարի միս, 3 կգ խոզի միս և 2 կգ երշիկ գնելու համար:

Լուծում

1650 x 2 = 3300

1800 x 3 = 5400

1200 x 2 = 2400

3300 + 5400 = 8700

2400 + 8700 = 11100

Պատասխան 11100

բ) Հասմիկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 10000 դրամանոց մեկ թղտադրամ: Որքան դրամ պետք է վերադարցնի վաճառողը նրան:

Լուծում

1650 x 3 = 4950

1300 x 2 = 2600

1200 x 1 = 1200

4950 + 2600 +1200 =8750

10000 – 8750 = 1250

Պատասխան 1250

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:

Եկիրը կազմված է երկրակեղևից, միջնապատյանից, արտաքին միջուկից և ներքին միջուկից:
2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:


3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

կան նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են: Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան – ներքեվ իջան

շար եկան – շարվեցինք

մաղ տալ- դադաղ անձրև գալ

շաղ տալ – ցանել

քող կապել – թեթև մառախուղ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Եղանակը սառել է, սարերի վրա սև սև ամպեր են հավաքվել, երկրի վրա մայրամուտ է հայտնվել, ամպրոպ ու անձրև է սկսվել:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար – վերև

պաղել – տաքանալ

հեռու – մոտիկ

վառել – անջատել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան:

Արյուն-ամպից քող կապեց։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր

Մաթեմատիկա

60. Հաշվիր արտահայտության արժեքը:

ա) 32406 – 2235 : 5 = 32406 – 447 = 31959

30184 – 7025 : 5 + 9683 = 30184 – 1405 + 9683 = 29779 + 9683 = 39462

42588 : 7 – 205 x 6 + 960 : 3 = 6084 – 1230 + 320 = 5174

բ) 2539 + 724 x 7 = 2539 + 5068 = 7607

25300 – 7000 : 8 + 3494 = 25300 – 875 + 3494 = 27919

4078 x 7 – 204 : 6 + 777 : 3 = 28546 – 34 + 259 = 28771

61. Հաշվիր արտահայտության արժեքը եթե a = 525:

ա) a x 4 – 2640 : 3 = 525 x 4 – 2640 : 3 = 1220

a : 3 + a x 5 – 2800 = 525 : 3 + 525 x 5 – 2800 = 175 +2625 – 2800 = 0

բ) 7 x a – 4068 : 9 = 7 x 525 – 4068 : 9 = 3675 – 452 = 3223

7 x a + a : 5 – 3780 = 0

63. Արտահայտիր նշված միավորներով:

ա) 5ր 40վ = 340 վ

7ժ 18ր =438 ր

5օր 18ժ = 138 ժ

7 տարի 11 ամիս = 95 ամիս

10 դար 54 տարի = 1054 տարի

բ) 7ր 14վ = 434 վ

8ժ 35ր = 515 ր

6 օր 12 ժ = ժ

9 տարի 10 ամիս = 118 ամիս

12 դար 64 տարի = 1264 տարի

Վիլյամ Սարոյան բարի հսկան

Առավոտ, երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց… Հելլո, ըսի… Վովու՞ն հետ կխոսիմ, հարցուց կին մը… Ե՞ս վովուն հետ կխոսիմ, հարցուցի ես… Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ… Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ… Կին դարձյալ կհարցնե. իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ… է, ինչ գիտնամ ըսի… Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի» , ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար:
Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար…
– Լավ չէ, այո… Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
– Հետաքրքիր է, պատմե, Վահագն.
– 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր… Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ… Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար» … Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա…
Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել… Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի… Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր…
– Պարզ է, հասկըցած եք իրար, – ասաց Սարոյանը, – գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան… Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար…
– Այդքան վա՞տ են խոսում…
– Ո՛չ, վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց… Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք…
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
– Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե…
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը, ստիպված անցնում էր հայերենի:
– Շատ լավ, – ասացի, – երբ սրանից հետո ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ. ասեմ, պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ…
– Հո՜, հո՜, հո՜… Ատանկ ալ ըսե…
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար» 

Վիլյամ Սարոյանը Հայրենասերեր, նրա հետ որ անգլերեն եին խոսում նա բարկանում եր, չեր պատասխանում, ահա այտպես նա չսիրեց ոտար լեզու:

Վիլյամ Սարոյան – տասը խորուրդները

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Փնտրիր ամենուրեք բարին ամպայման որովհետև ինչքան բարի փնտես այտքան դու ինքտ կլինես բարի, գտիր քո ընկերացած երեխայի մեջ բարին, տես քո ընկերոձ մեջ բարին:

Մաթեմատիկա 21.09.2022

49 Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3200:

ա) a + 308 – 1654 = 1854

5 x 3200 : 40 = 400

բ) a + 3208 – a = 3208

3200 : 40 x 64 = 5120

51. ա) Աննան մեկ շաբաթում ավարտեց << Փոքրիկ իշխան >> գիրքի ընթերցումը: Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին ` 9-ական էջ: Քանի էջից է կազմված << Փոքրիկ իշխանը >> գիրքը:

  1. 9 x 6 = 54
  2. 54 + 10 = 64

Պատասխան 64

բ) Սոնան շաբաթվա առաջին երեք օրում կարդաց օրական 12 էջ, կիրակի օրը 14 էջ, իսկ մնացած օրերին

10-ական էջ, և մեկ շաբաթում ավարտեց ընթերցել << Հեքիաթների ընտրանի >> գիրքը: Քանի էջից է կազմված այդ գիրքը:

  1. 3 x 12 = 36
  2. 36 + 30 = 66
  3. 66 + 14 = 80

Պատասխան 80

52. ա) Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ: Խնձորը 320գ-ով ավելի էր դեղձից: Տանձը 120գ-ով քիչ էր դեղձից: Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան գիտենալով որ դեղձը 600 գ է:

խնձոր 600 + 320 = 920

տանձ 600 – 120 = 480

920 + 480 + 600 = 2000

բ) Արան ունի 780 դրամ, իսկ Հայկը Արայից 140 դրամով պակաս: Կարեն ունի այնքան, որքան Հայկն ու Արան միասին: Կարող են նրանք միասին գնել << Հայաստանի հրաշալիքներ >> գիրքը որը արժե 2400 դրամ:

Այո կարող են:

780 – 140 = 640

780 + 640 = 1420

1420 + 1420 = 2840

Անգլերենի 2022-ի սեպտեմբերյան ֆլեշմոբ

I.You should add what you need. Պետք է ավելացնել այն, ինչի կարիքն ունես:                                                                 Օր. տրված է՝ I am tired. Պատասխանի տեղը գրում ենք՝ I am tired and I need a rest.  


I am thirsty and I need water.

I am hungry and I need to eat.

I am cold and I need a jacket.

I am hot and I need a ice cream.

I have got a headache and I need a medicine.

II. Երբ ինչ-որ մեկը փռշտում է, ասում են. «Առողջություն: God bless you!», իսկ դրա պատասխանը՝ «Շնորհակալություն: Thank you»: Երբ ինչ-որ մեկը անզգուշորեն տրորել է ձեր ոտքը, ասում է. «Ներողություն: I am sorry կամ պարզապես՝ Sorry», իսկ դրա պատասխանը՝ «Ոչինչ – Never mind»: Երբ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում ձեզ, կան տարբեր տիպի պատասխաններ՝ «You are welcome , եթե մի բաժակ ջուր, մատիտ կամ էլ գրիչ ես տվել, – Not at all. Don’t mention it. It’s a pleasure to help you, եթե օգնել ես նրան ավելի կարևոր բանում»:Արագ կողմնորոշվեք, թե ինչ եք ասելու և ինչ պատասխան եք ստանալու այս իրավիճակներում.


I am sorry for knocking off your cell phone.

Never mind.

Thank you for helping me to open my blog.

Not at all. It’s a pleasure to help you.

Your friend sneezed.

God bless you.

Thank you for lending me your pen.

Not at all.

III. Speak about your favorite animal . These questions will help you.

Which is your favorite animal?

My favorite animal is rabbit.

What colour is it?

It is white.

Why do you like it?

I like it because it is soft.

What does it eat?

It eats carrot, cabbage.

Where does it live?

It lives in the forest.

Can we see this animal in the Zoo?

Yes, we can.

Մաթեմատիկա 19.09.22

Կազմել խնդիրներ եռանկյան, ուղղանկյան, քառակուսու և բեկյալի վերաբերյալ: Հաշվել պարագիծ(P) և մակերես (S):

  1. Եռանկյան երկու կողմերը հավասար են իրար և հավասար են 8 սմ: երորդ կողմը մյուս կողմերից երեք սմ-ով ավել: Գտնել եռանկյան պարագիծը:

8+3 = 11

8+8+11 = 27

2. Ուղղանկյան երկարությունը 10 սմ է: Իսկ լայնությունը 2 անգամ պակաս է երկարությունից: Գտիր ուղղանկյան պարագիծը:

10:2=5

2×10+2×5=20+10=30 սմ

3. Քառակուսու կողմը 6 սմ է: Գտնել քառակուսու պարագիծը:

4×6=24

4. Բեկյալի մի կողմը 7 սմ է: Մյուսը երկուսով ավել: Գտնել բեկյալի պարագիծը:

7+2 =9

7+9 = 16