ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք – Ծայր, վերջ, սահման

խրճիթ – Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն

հոյակապ – սքանչելի

ուրախ – զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ – հանգիստ

տակ – վրա

հեռանալ – մոտենալ

հին – նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

տղան անհանգիստ էր, չէր հարմարվում, ոզում էր դուրս գալ:

մայրիկը բարի էր, խեղճ էր:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Տղան անհանգիստ էր մայրիկը բարի

նրանք ապրում էին Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

տղան ուզում էր գնար լավ-լավ տներ տեսնելու ու գնաց փնտրեց տարվեր երկրներ և իմացավ որ իրենց տունը ամենից լավն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *