Պիպին նավի վրա

Գիրք նվիրելու օրվա համար ես ընտրել էի <<Պիպին նավի վրա>> գիրքը: Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *