Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանցսուրանկյունների,նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կո□քին – կողքին
վար□ – վարդ
տար□րինակ – տարօրինակ
ան□ամ – անգամ
2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Քո սուր խոսքերով դու ինձ վիրավորեցիր:
Դու ինձ վարդ տվեցիր որը փշոտ էր:
3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ
զբոսայգի
- Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
մատ – պարզ
գրիչ – բարդ
լքել – պարզ
- Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
Տներն այդ երկրում կառուցված էին առանցսուրանկյունների,նրանք կլոր էին – երկու գոյական. Տուն և երկիր, մեկ ածական. կլոր և մեկ բայ. կառուցված էին
- Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
- ա/ճամփորդեց
ճամփորդել
- բ/պետք է վճարեք
պետք է վճարել
- գ/ասաց
ասել
- դ/երազում էր
երազել
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
- Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.
պետք է վճարեք
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտնում փողոցում էլ գտածը:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
- Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ինչ՞ու Ջովանինոն չտվեց պահակին երկու ապտակ?
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ
- Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց: - Բերան:
- Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Երկրում որտեղ սուր ոչինչ չկար:
- Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը:
Պարեկը նրան առաջարկեց տուգանքի կեսը:
- Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Ամբողջ տուգանք:
- Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
- ա/որովհետև վճարել էր տուգանքը
- բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր - Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Այո: