Ջ․ Ռոդարի Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանցսուրանկյունների,նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կո□քին – կողքին

վար□ – վարդ

տար□րինակ – տարօրինակ

ան□ամ – անգամ

2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Քո սուր խոսքերով դու ինձ վիրավորեցիր:

Դու ինձ վարդ տվեցիր որը փշոտ էր:

3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

զբոսայգի

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

մատ – պարզ

գրիչ – բարդ

լքել – պարզ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանցսուրանկյունների,նրանք կլոր էին – երկու գոյական. Տուն և երկիր, մեկ ածական. կլոր և մեկ բայ. կառուցված էին

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  •  
  • ա/ճամփորդեց

ճամփորդել

  • բ/պետք է վճարեք

պետք է վճարել

  • գ/ասաց

ասել

  • դ/երազում էր

երազել

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

պետք է վճարեք

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտնում փողոցում էլ գտածը:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ինչ՞ու Ջովանինոն չտվեց պահակին երկու ապտակ?

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:

Արևածաղիկ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Բերան:

  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Երկրում որտեղ սուր ոչինչ չկար:

  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը:

Պարեկը նրան առաջարկեց տուգանքի կեսը:

  • Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Ամբողջ տուգանք:

  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
  • ա/որովհետև վճարել էր տուգանքը
  • բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո:

  • որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
  • Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *