Կենաց ծառ

Հնում հայերը որպես տոնածառ օգտագործում էին սովորական ծառի ճյուղերը` վրան կախելով չորացրած մրգեր: Արեւմտյան Հայաստանում Ամանորին պատրաստել են գաթա, մեջը ճյուղ են դրել, որի վրա կախել են աղանդեր, հետո ծառը տարել են եկեղեցի` օրհնելու: Այնուհետեւ, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ծառին կապել է իր մազը, եւ այն այրել են: Իսկ ահա Արեւելայն Հայաստանում զարդարել են բալենու ծառ: Երեխաները ավետիսներ են ասել ու շրջել տնետուն Առհասարակ, քանի որ Նոր տարին ընկնում է պասի շրջանում, մեր երկրում ամանորյա սեղաններն այսքան ճոխ ու առատ չեն եղել նախկինում` պասուց դոլմա, չորացրած մրգեր, լոբով աղանդերներ եւ այլն: Ամանորի խորհրդանիշ դարձած տոնածառը երկար պատմություն անցելուց հետո է հասել մեզ:

Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Կենաց ծառի կողքին դրված են լինում նաև բլիթներ Դեռ հին ժամանակներում տարեմուտի գիշերը մարդիկ հազարավոր գուշակություններ էին անում: Բլիթների միջոցով կարող ես իմանալ` արդյոք նոր տարին հաջող է լինելու, թե ոչ: Ամանորի գիշերը այս բլիթները պետք է եփել, իսկ եթե եփելիս դրանք ուռչեն, ապա հաջող տարի կլինի: